Կիրակի պայթյուն է որոտացել Սիրիայի հյուսիսարևելյան, Թուրքիայի սահմանակից Ռաս ալ-Այն քաղաքում։ Սիրիական SANA գործակալության հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով 8 մարդ զոհվել է, վիրավորվել է ավելի քան 10-ը:
«Ալ Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ռաս ալ-Այնում պայթյունի հետևանքով վիրավորվել է 19 մարդ:
Նշվում է, որ պայթյունը որոտացել է տեղի շուկայի մոտ, պայթեցվել է մեքենա։
Ռաս-Ալ-Այնը ներկայումս գտնվում է զինված սիրիական ընդդիմության թուրքամետ ստորաբաժանումների վերահսկողության տակ: