Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կլինի կամավոր, սակայն հանրությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում դրա նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, գրում է ТАСС-ը:
Մուրաշկոն հիշեցրել է, որ ՌԴ ԱՆ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության պետական հետազոտական ինստիտուտի մշակած պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտական փուլում են, իսկ Վարակաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտկենտրոնը պատվաստանյութը կամավորների վրա փորձարկելու թույլտվություն է ստացել:
«Այս երկու պատվաստանյութերը հավասարապես կարող են ապահովել մեր երկրի անվտանգությունը»,-հավելել է նախարարը:
Նշենք՝ Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 812 485 դեպք, ապաքինվել է 600 250 մարդ, մահացել՝ 13 269-ը։