ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպում, տեղեկանում ենք Ռուսաստանում հայերի միության Ֆեյսբուքի
էջից։
Հանդիպումը կայացել է հուլիսի 25-ին՝ Ռուսաստանի հայերի միության Արմավիրի մասնաճյուղում:
Նշվում է, որ հանդիպման մասնակիցները դատապարտել են Մոսկվայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և միակարծիք են եղել, որ ոչ մի դեպքում չի կարելի սադրանքների ենթարկվել և անհրաժեշտ է համատեղ ջանքերով Արմավիրում խաղաղությունն ու ներդաշնակություն պահպանել։
Համայնքների ներկայացուցիչները պայմանավորվել են մշտական կապի մեջ լինել `բացառելու ցանկացած տեսակի սադրանք։
Հանդիպման ավարտին ադրբեջանական կողմը, որի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպումը, շնորհակալություն է հայտնել հայ համայնքին ՝ հանդիպումը կազմակերպելու հնարավորության համար: