Բարձ տեխնոլոգիաները՝ պատմական արդարությունը վերականգնելու բաղադրիչ: Գաղտնիք չէ, որ դարեր շարունակ Թուրքիան զբաղված է այլ ազգերի մշակույթը սեփականաշնորհելու կամ ընդհանրապես ոչնչացնելու հետևողական քաղաքականությամբ:
Քրիստոնեական Այա Սոֆիան մզկիթի վերածելու աղմուկին զուգահեռ, մի խումբ երիտասարդներ մշակել են հավելված՝ արդեն գոյություն չունեցող կամ թաքնված Պոլիսը բացահայտելու համար:
«Քարտեզ» անունով հավելվածը հնարավորություն է տալիս ծանոթանալ քաղաքի բազմազան մշակութային շերտերին: Նախաձեռնությունն արդեն արժանացել է Թուրքիայի ԱյԹի ոլորտի Օսկարը համարվող «Ոսկե սարդ» մրցանակին՝ հատուկ անվանակարգում:
Ստեղծողների հետ Ստամբուլի պատմական քարտեզն ուսումնասիրել է Վարդուհի Բալյանը: