Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում այսօր 2 օրական նորածին աղջիկ է մահացել։ Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Նա տեղեկաեցրեց, որ նորածինը ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել երեկ՝ Սևանի բժշկական կենտրոնից։
«Երեխայի մոտ եղել է թթվածնային քաղց, սակավարյունություն։ Բժիշկներն ամեն ինչ արել են փրկելու նորածնի կյանքը, սակայն, ցավոք, չի հաջողվել»,- նշեց խոսնակը։