Արմավիրի մարզում մի համայնքին պատկանող հողը 2009-ին՝ կառավարության որոշմամբ, անցել է մյուսին՝ վերածվելով անջրդի անապատի: Ընդ որում, փաստաթուղթը, որով փոփոխությունը կատարվել է, հիմա փնտրում ու չեն գտնում:
Գայ համայնքի բնակիչները ցանկանում են վերադարձնել սեփական տարածքը՝ արոտավայրից կրկին բերքատու հողի վերածելու համար:
Տարածքային վեճի մանրամասները Հայկուշ Ասլանյանն է պատմում: