Օրեր շարունակ ցույցերի ու բողոքների պատճառ դարձած փոփոխության համաձայն, նախապատվությունը տրվում է դիմորդի առաջնային հայտին:
Եթե օրինակ ընտրել եք իրավագիտությունը, բայց ընդունվելու համար բալերը չեն բավարարել, երկրորդ հայտով նշած, օրինակ, պատմաբանի մասնագիտությունը կարող եք սովորել միայն այն դեպքում, երբ առաջին հայտով մասնագիտությունն ընտրածները բոլոր տեղերը լրացնեն ու դեռ թափուր տեղ մնա:
Արդար է արդյոք, երբ ավելի բարձր քննական միավոր ստացածի փոխարեն բուհում սովորելու է դրական գնահատականի շեմը հազիվ հաղթահարած դիմորդը:
Չընդունված դիմորդների համոզմամբ, անարդար է ու անտրամաբանական, հակառակն են պնդում Գնահատման ու թեստավորման կենտրոնի մասնագետները:
Վեճի կողմերին լսել է Ռուզաննա Վարդերեսյանը: