7-րդ գումարման Ազգային ժողովի 4 նստաշրջանների ընթացքում ձևավորվել է 6 քննիչ հանձնաժողով․ երկուսը՝ 2-րդ, երեքը՝ 3-րդ, մեկը՝ 4-րդ նստաշրջանի ընթացքում։ Հանձնաժողովներից 2-ը ստեղծվել են «Իմ քայլի», 3-ը՝ ԲՀԿ-ի, 1-ը՝ ԼՀԿ-ի պահանջով։
ԱԺ 6 քննիչ հանձնաժողովներից 2-ի լիազորությունների ժամկետը ավարտվել է, 2-ինը ընթացքի մեջ է, 2 հանձնաժողով իրավունքի ուժով ստեղծվել է, բայց չի ձևավորվել։
Հանձնաժողովներից ոչ մեկը դեռևս եզրակացություն չի ներկայացրել։
«ԱԺ մոնիտորինգն» ամփոփել է, թե ինչ են քննել հանձնաժողովները և ինչպես։