Ազգամիջյան բախումների ու ատելության կոչեր Բաքվից, խաղաղության հորդորներ Երևանից: Աշխարհայացքների տարբերության հարց է: Պարտվողի բարդույթը մարդուն ագրեսիվ է դարձնում, ռևանշի ձգտող:
Հուլիսի 12-ին մեկնարկած ադրբեջանական ագրեսիան Տավուշից աստիճանաբար տեղափոխվեց Ռուսաստան, Եվրոպա ու Ամերիկա: Ազգությամբ ադրբեջանցի այդ երկրների քաղաքացիներն իրենց պարտքը համարեցին ամեն կերպ վնասել հայերին:
Ընդ որում՝ ում երևակայությունն ինչքան հերիքի՝ հայկական ծիրան տրորելուց մինչև հոգևորականի վրա հարձակում: Թեև հայերը որոշ դեպքերում տրվեցին սադրանքին ու եղան բախումներ, մերոնց պահվածքը՝ որպես կանոն, անհամեմատ խաղաղասիրական էր, իսկ պաշտոնական Երևանի արձագանքը՝ բռնությունը քննադատող, ոչ թե քաջալերող:
Ինչ է Բաքվի ուզածը: Ադրբեջանական ատելությունն աշխարհի քարտեզին: Սոնա Աղբալյանի ամփոփումը: