Հուլիսի 26-ին Երևան-Դոնի Ռոստով չվերթով ՌԴ է վերադարձել 106 քաղաքացի, հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։
Հաղորդագրության մեջ նշված է, որ չվերթի կազմակերպումը հնարավոր է դարձել ռուսական տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների և վարչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առնթեր օպերատիվ շտաբի հետ ձեռբերված համաձայնության շնորհիվ։
Դեսպանությունից հայտնում են, որ համավարակի պայմաններում մինչ օրս Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 2822 մարդ։ Ռուսաստանցիներին տուն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։