Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որով կոչ է արել տավուշցիներին զերծ մնալ կիրակի օրը Վարդավառն ավանդական կերպով նշելու սովորույթից։
«Հարգելի’ տավուշցիներ, Տավուշի մարզում ամենասիրելի տոներից մեկը` Վարդավառը, նշվելու է վաղը` կիրակի օրը: Ցավոք սրտի, այս տարի այն չենք կարող նշել ավանդական ձևով:
Հիշեցնում և կոչ ենք անում խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:
Հայտնում ենք նաև, որ Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:
Միայն մեր բարձր պատասխանատվության և անվտանգության սահմանված կանոնների պահպանման շնորհիվ մենք կարող ենք վերադառնալ նախկին ապրելակերպին` չմեծացնելով կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը»,- նշված է հայտարարությունում: