ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի կենտրոնական փողոցների ասֆալտապատման աշխատանքներին, Լոռու մարզի Վանաձոր-Բազում 2,5 կմ հիմնանորոգված ճանապարհին, որին տեղադրվել է եռաշերտ ասֆալտ, անցկացվել են նաև ջրահեռացման համակարգեր: Նախարարը եղել է նաև Քոբայր համայնքում: