Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակչում միմյանց դեմ մրցել են «Պարի Սեն Ժերմենն» ու «Սենտ Էտյենը»։ Փարիզյան ակումբը կարողացել է նվազագույն հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը հանդիպման 14-րդ րոպեին խփել է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը։
«Սենտ Էտյենը» հանդիպման մեծ մասն անցկացրել է 10 ֆուտբոլիստով։ 31-րդ րոպեին դաշտից հեռացվել է Լոիկ Պերինը` Կիլիան Մբապեի նկատմամբ թույլ տված կոպիտ խախտման համար։ Վերջինս չէր կարողացել շարունակել հանդիպումն ու փոխարինվել էր։
«Պարի Սեն Ժերմենն» իր պատմության ընթացքում 13-րդ անգամ է նվաճում Ֆրանսիայի գավաթը։