Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 24-ի դրությամբ կայացվել է 4762 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
Հուլիսի 24-ի դրությամբ իրականացվել է 57488 ստուգում, որից միայն 626-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: