Հուլիսի 24-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, էրեբունի վարչական շրջանում՝ 2500 քմ, 3000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ,
Արագածոտնի մարզի Թալին-Մաստարա ավտոճանապարհին՝ 6000 քմ,
Արարատի մարզի Դիմիտրով գյուղում՝ մոտ 2000 քմ, Հայանիստ գյուղում՝ 6000 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 2000 քմ, 3000 քմ, Շահումյան գյուղում՝ 4 հա,
Սյունիքի մարզի Օխտար գյուղում՝ 8000 քմ,
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: