Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ախթալա համայնքում ծանոթացել է զբոսաշրջության զարգացման հնարավորություններին: Այս մասին հայտնում են մարզպետարանից:
«Չքնաղ բնություն, պատմամշակութային արժեքներ, գաստրո, էքստրեմալ, հանքարդյունաբերական տուրիզմի զարգացման հնարավորություններ:
Մարզի ղեկավարի դիտարկումն է` այս ամենն անհրաժեշտ է ճիշտ մատուցել արտաքին և ներքին սպառողին:
ՀՀ կառավարությունն ու Լոռու մարզպետարանը պատրաստ են աջակցելու, որպեսզի ողջունելի ծրագրերը կյանքի կոչվեն»,- գրված է հայտարարությունում: