Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան Վարդան Տողանյանը կոչով դիմել է ՌԴ-ում բնակվող հայերին: Դեսպանը նշել է, որ կապի մեջ են համայնքի բոլոր ներկայացուցիչների հետ, գնահատում են իրավիճակը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, հայաշատ Մոսկվա ու այլ շրջաններ:
«Իրավիճակն ինչ-որ իմաստով պայթյունավտանգ է, հասկանում ենք, որ սոցիալական ցանցերում տիրում է այլ իրավիճակ, այլ էմոցիաներ, տարբեր կրքեր են հրահրվում, կարծիքներ են քննարկվում, մարդիկ անհանգստացած են տեղի իրավիճակով: Այն, ինչ տեղի է ունենում հայազգի մեր գործարարներին պատկանող սրճարաններում, ձեռնարկություններում, խանութներում, իհարկե վտանգավոր է, իհարկե անհանգստացնում է մեզ: Ուզում եմ ձեզ խնդրել՝ իրավիճակը կառավարելի է, մենք կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, Ռուսաստանի բոլոր ուժային ծառայությունների, կոչ եմ անում չտրվել որևէ սադրանքի, թախանձագին խնդրում եմ՝ այս երկու օրը, հանգստյան օրերին լինել էլ ավելի խաղաղասեր, չպատասխանել սադրանքներին, կազմակերպված աշխարհաքաղաքական սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ, որոնց նպատակն է ներկայացնել մեզ որպես թշնամանք սերմանող ժողովուրդ»,- նշեց դեսպանը՝ խնդրելով պահպանել հանգստություն ու միշտ կապի մեջ լինել դեսպանատան հետ: