Միջպետական Մ2 մայրուղու 270-277 կմ հատվածը շուրջ 20 տարվա դադարից հետո վերանորոգվում է։ Պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ Կապալառուներն են Կապանի ու Գորիսի ճանշինները։
Կապանի Ճանշինի արտադրության պետ Արտյոմ Հարությունյանը ներկայացրել է ճանապարհին փռվող ցեմենտի նորմատիվային պարամետրերը․ դեռ մի բան էլ ավելի են լցրել, որպեսզի դիմացկուն լինի։
Արտյոմ Հարությունյան, «ԿԱՊԱՆԻ ՃՇՇ» ՍՊԸ-ի արտադրության պետ - Մեկ քառակուսի կմ-ի վրա 16 կգ ցեմենտ ենք ցանելու, ու ամրացնելու, դրանից հետո 275- 277 կիլոմետրում ասաֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն։ Ճանապարհը երաշխիքի մեջ է 7 տարի, ճանպարհի ծածկի հետ, եթե ինչ- որ բան լինի, կապալառուն ինքն իր հաշվին վերացնում է։
Միջպետական ճանապարհի 7 կիլոմետրանոց հատվածի վերանորոգման համար հատկացվել է 590 միլիոն դրամ։ Ծածկի սառը վերամշակման միջոցով են իրականացվելու ասֆալտապատման աշխատանքները։ «Ոսմար» ՍՊԸ տնօրեն Հարություն Ոսկանյանի խոսքով` այս տարբերակը արդյուանվետ է։
Հարություն Ոսկանյան, «Ոսմար» ՍՊԸ-ի տնօրեն - Կոնկրետ մենք այս տարբերակով աշխատել ենք 2017 թվականին Գորիս Տաթև 228-235 կմ հատվածում, 3 տարի է անցել, ընդհանրապես ոչ մի դեֆորմացիա չկա, ոչ մի խնդիր չի առաջացել։ Այստեղ ճիշտ տեխնոլոգիան ըստ նախագծի պահպանելն է։
Ցեմենտը գոյություն ունեցող ասֆալտի վերամշակվում է, դառնում հիմք, որի վրա տեղադրվում է երկշերտ ասֆալտը․ ներքին շերտը 6, վերինը՝ 4սմ հաստությամբ։