ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Այսօր վճարված հարկը՝ վաղվա կառուցված ճանապարհն է:
Երկարատև քննարկումներից հետո տեղի ունեցավ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ամփոփիչ նիստը:
Կարգավորումների նպատակն է աստիճանական կարգով, խրախուսման ճանապարհով անցնել անկանխիկ դրամաշրջանառության՝ վերջնանպատակ ունենալով թափանցիկ և հաշվետու ֆինանսական հոսքեր:
Ավելի պատկերավոր լինելու համար ասեմ, որ ըստ ֆինանսների նախարարության հաշվարկների՝ երկարաժամկետ կտրվածքով կանխիկի 10%-ի կրճատումը կապահովի ՀՆԱ-ի 0.03% աճ:
Նախագիծը վերջնականացված շուտով կդրվի հանրային քննարկմանը»: