Բելառուսի առաջնության 19-րդ տուրում «Նեմանը», որտեղ հանդես է գալիս հայ հարձակվող Գեղամ Կադիմյանը, հյուընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Բելշինային»: Միակ գոլը 29-րդ րոպեին խփել է Գեղամ Կադիմյանը՝ դարպասապահի գլխավորևով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը:
Այս գոլը հայ ֆուտբոլիստի համար 8-րդն է Բելառուսի ընթացիկ առաջնությունում: Այս հաղթանակից հետո «Նեմանը» վաստակեց 34 միավոր և հավասարվեց առաջատարներ ԲԱՏԷ-ին ու «Շախտյորին»: