Հուլիսի 24-ին՝ ժամը 19.20-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ 72-ամյա քաղաքացին Աչաջուր գյուղ տանող ճանապարհին ծառ է հատում։ Անմիջապես նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդն ապօրինի հատել է 1 հատ ընկուզենի և բարձել իր «ԳԱԶ 33021» ավտոմեքենան:
Փայտանյութով բարձված ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: