ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարություն է տարածել ՌԴ-ում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպերի կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Խորը անհանգստացած եմ հուլիսի 24-ին ադրբեջանցի և հայ ժողովուրդների ներկայացուցիչների միջև Մոսկվայում բռնկված անկարգությունների առնչությամբ:
Էթնիկ պատկանելության պատճառով ատելության և ֆիզիկական բռնության հրահրումն անընդունելի է ցանկացած քաղաքակիրթ հասարակության մեջ, այն խաթարում է միջազգային համընդհանուր և տարածաշրջանային գործողություններում ամրագրված մարդու և քաղաքացիական իրավունքների և ազատությունների հիմքերը և կարող է հանգեցնել դրանց զանգվածային խախտումների և անուղղելի կորուստների:
Ես հակամարտության բոլոր կողմերին կոչ եմ անում վեճերը լուծել առկա իրավական մեխանիզմների շրջանակում, ինչպես նաև պատրաստակամություն եմ հայտնում շփվել իմ գործընկերների`ԱՀ օմբուդսմեն Ա.Ալիևայի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանի հետ, և անհապաղ միջոցներ ձեռնարկել` պաշտպանելու նրանց հայրենակիցների իրավունքները և ազատությունները»: