Առողջապահության նախարարությունը ներկայացրել է ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակում իրականացրած փաստացի ծախսերը 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Ներկայացվում են բացառապես առողջապահության նախարարության իրականացրած ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից։
Պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
Եվ այսպես.
-
Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 1,443,504,690
-
Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 651,968,363
-
Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 389,675,775
-
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 669,323,500
-
Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 828,074,847
-
Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 1,066,518,894
-
Բժշկական կենտրոնների վերանորոգում` 618,851,437
-
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ` 140,610,307
-
Հանրագումար` 5,808,527,812