ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի օրենսդիրները խստորեն դատապարտել են Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի՝ ատելության հողի վրա կատարված հարձակումը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հայերի դեմ այս հանցագործությունը տեղի է ունենում ռասայական հարձակումների մեխանիզմով՝ ներառյալ Ռուսաստանում ադրբեջանցիների հարձակումը հայերի վրա, Գերմանիայում ՀՀ դեսպանության վրա հարձակումը և Ուկրաինայում հայկական ձեռնարկությունների դիտավորյալ այրումը:
Անցյալ տարի Լոս Անջելեսում հայկական դպրոցների դեմ իրականացված վանդալիզմը ստիպեց այսուհետ ավելի զգոն լինել: Այս իրադարձություններին նախորդեց Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների ուղղությամբ հարձակումը, որը սկսվեց հուլիսի 12-ին: Ադրբեջանական զինուժը Տավուշում թիրախավորել է քաղաքացիական և ռազմական օբյեկտները՝ ծանր հրետանիով, մարտական անօդաչու թռչող սարքերով և տանկերով:
Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին և օգտագործել բոլոր հնարավոր գործիքները՝ պաշտպանելու հայ համայնքի շահերը և ապահովելու հայկական հաստատությունների անվտանգությունն ու բարեկեցությունը»: