ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը դեսպանատանը հանդիպել է Կամչատկայի շրջանի Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են վերջին օրերին ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Կամչատկայի հայ համայնքում տիրող իրավիճակը: Ա.Խաչատրյանը շեշտել է շրջանային ղեկավարության և իրավապահների նշանակալի դերակատարությունը կայունության ապահովման և սադրանքներ չթույլատրելու գործում:
Դեսպանը կարևորել է այս օրերին հայ համայնքի ներկայացուցիչների կողմից զգոնության և զսպվածության պահպանումը՝ սադրիչ գործողություններին ներգրավվելուց խուսափելու համար: