Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - Հայաստան» ծրագրի շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղն իրականացրել է ծառատնկման աշխատանքներ՝ Ծավ բնակավայրի մոտակայքում։
Մթնաձորի անտառի հարակից հատվածում, 2 հա ընդհանուր տարածքի վրա տնկվել է շուրջ 9000 տնկի (5000 ընկուզենի և 4000 ուղեկցող այլ ծառատեսակներ, այդ թվում՝ կովկասյան փռշնի, կովկասյան տանձենի և կովկասյան սրնգենի)։
Տնկման արդյունքներին ծանոթանալու համար տնկարան է այցելել շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը։
Տարածքը ցանկապատվել է, անցկացվել է ոռոգման շուրջ 4000 մետրանոց համակարգ, տեղադրվել է 25 տոննա տարողությամբ ջրի տարա։
Այնուհետև Վահե Ջիլավյանը եղել է նաև շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - Հայաստան» ծրագրի միջոցով Կապանում կառուցված երկու մարզահրապարակներում։
Վահե Ջիլավյանը զրուցել է դրամաշնորհային ծրագիրն իրականացրած հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ և ամփոփել ծրագրի արդյունքները։