Երեկ երեկոյան Լյուբերցիում ձերբակալված հայերից 7-ը Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ ազատ են արձակվել՝ տեղեկանում ենք Միության Ֆեյսբուքի
էջից:
Ռուսաստանում հայերի միությունը կոչ է անում հայերին չտրվել սադրանքներին, այդ թվում՝ նորելուկ «հասարակական գործիչների» անպատասխանատու հայտարարություններին:
Ռուսաստանի հայերի միությունը ռուսաստանաբնակ հայերին զգոնության և հանդարտության կոչ է անում: