2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 960 երեխա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 16 ծնունդ: Հարկ է նշել, որ 7 երեխա ծնվել է արհեստական բեղմնավորմամբ:
Արցախից ևս 21 երեխայի ծնունդ գրանցվել է ՀՀ բուժհաստատություններում: Արդյունքում՝ ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունն առաջին կիսամյակում կազմել է 977 երեխա, ընդ որում՝ 495-ը՝ տղա, 482-ը՝ աղջիկ:
Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը շարունակելու է մնալ իմ գլխավորած Կառավարության ամենաառանցքային հարցերից, և այս ուղղությամբ գործող պետական ծրագրերը տարեցտարի կատարելագործվելու են՝ ներառելով նոր գործիքակազմ»,- գրել է Արցախի նախագահը: