Քաղաքում լեդ-լուսավորության էներգախնայող համակարգ է անցկացվում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` հրապարակելով լուսանկարներ:
«Սա Թումանյան փողոցն է, Դավթաշենում, Աջափնյակում և Նուբարաշենում հիմնականում ավարտվել է ծրագիրը։ Սա և՛ էներգիա է խնայում, և՛ համայնքի գումարները։ Բայց այն, ինչ ուշադրություն է գրավում՝ տարածքի կահավորման կոկիկությունն է՝ առանձնացված գոտիներով և ծանուցող թերթիկներով։ Սա կարող է արտաքին աշխատանքի կազմակերպման օրինակելի ձև լինել։
Ծրագիրն իրագործվում է ԵՄ եւ E5P-ի հետ համագործակցությամբ։ Ծրագրի շրջանակում բոլոր մալուխները անցկացվում են գետնի տակ։ Նկարներում երևացող փորվածքները հենց դրա համար են»,- գրել է նա։