ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխություններ են կատարվել COVID-19 ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզում:
«COVID-19 ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Քարտեզն ավելի ինտերակտիվ է և հագեցած լրացուցիչ տեղեկություններով: Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ ±0-100 մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով:
Մասնավորապես, սեղմելով դեպքի վրա` կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը»,- տեղեկացնում է նախարարությունը: