Stopcov.ge պաշտոնական կայի տվյալներով՝ հուլիսի 24-ի ժամը 10:30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 19 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1104 է, գրում է aliq.ge-ն:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 1 պացիենտ, և վարակն ընդհանուր հաշվով հաղթահարել է 912 մարդ: Վարակից երկրում մահացել է 16 մարդ:
Այս պահին կարանտինային գոտում է գտնվում 5936 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 268 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին՝ հիշեցնում է կայքը։