Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը վնասազերծել է Չինարի գյուղում հայտնաբերած՝ 122 մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկը:
«Երեկ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները, խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերքներ հայտնաբերելու աշխատանքների ընթացքում, Չինարի գյուղում գտել են 122 մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ։ Այն տեղափոխվել է անվտանգ վայր և վնասազերծվել։ Աշխատանքներն այս տարածքում դեռ շարունակվում են»,- տեղեկացնում է կենտրոնի ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով տեսանյութ: