Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սևանա լճի ափին տեղի ունեցած մամուլի ասուլիսում անդրադառնալով կորոնավիրուսի տարածման հետևանքով ներքին զբոսաշրջության ակտիվացմանը, նշեց.
«Այդ առումով դրականն այն է, որ երկրի սահմանները փակ լինելու պատճառով մարդկանց հոսքը դեպքի Սևանա լիճ ավելացել է, հետևաբար ակտիվացել է ափի տնտեսվարողների գործունեությունը, իսկ բացասականը կապված է քաղաքացիների տեղաշարժի հետ:
Վարդավառից հետո կորոնավիրուսի ակտիվացում ունենք, ինչը պայմանավորված է մեր մարզի հոսքերով, քաղաքացիների ազատ տեղաշարժով»,- ասաց մարզպետը:
Խոսելով Սևանա լճի ջրի որակի, կանաչելու մասին՝ Գ.Սանոսյանն ասաց, որ համապատասխան գերատեսչությունը պետք է ուսումնասիրություն անի և գնահատական տա: