Թուրքիայի իշխանությունը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին չի հրավիրել մասնակցելու Սուրբ Սոֆիայի մզկիթում առաջին ուրբաթօրյա նամազին, գրում է Ermeniahaber-ը:
Ընդդիմադիր գործիչը նշել է, որ իր պաշտոնավարումից սկսած (2019 թ․) նախարարությունների կամ պետական ցանկացած հաստատության կողմից Ստամբուլում կազմակերպված որևէ արարողության կամ միջոցառման մասնակցելու հրավեր Անկարայից չի ստացել։
Նշենք, որ Էքրեմ Իմամօղլուն, որը 2019 թ. ընտրություններում հաղթեց իշխող կուսակցության թեկնածուին և դարձավ Ստամբուլի քաղաքապետ, իր նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս խոսել է Ստամբուլում ապրող ազգային փոքրամասնությունների խնդիրների մասին և հայտնել՝ ինքը լինելու է «Ստամբուլի ազգային փոքրամասնությունների քաղաքապետ»։