Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է սահմանամերձ Չինչին գյուղում եռյակի լույս աշխարհ գալուն:
«Սահմանամերձ Չինչին գյուղում եռյակ է ծնվել:
Շնորհավորում եմ ծնողներին և փոքրիկներին առողջություն եմ մաղթում:
Մենք ջանք ու եռանդ չենք խնայում և չենք խնայի, որ մեր երեխաներն իրենց հայրենիքում ապրեն արժանավայել»,- գրել է մարզպետ Չոբանյանը ֆեյսբուքի իր էջում:
Հիշեցնենք՝ Տավուշի սահմանամերձ Չինչին գյուղում երեկ եռյակ է ծնվել. եռյակի մայրը սահմանամերձ մեկ այլ գյուղում՝ Ներքին Կարմիրաղբյուրում, մաթեմատիկայի ուսուցչուհի է: