Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ անդրադարձել են նաև Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությանը։
Ռուսաստանի ու Հունաստանի առաջնորդները նշել են, որ բյուզանդական Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածվելուց հետո էլ պետք է համարվի ամբողջ մարդկության ձեռքբերումը և շարունակի մնալ խաղաղության ու ըմբռնման խորհրդանիշ։
Աղբյուրը հիշեցրել է նաև, որ Սբ Սոֆիայի թանգարանից մզկիթի փոխելու որոշմումը դատապարտել են Ռուսաստանի հոգևոր և քաղաքական գործիչները, սակայն կառավարության պաշտոնական դիրքորոշման մեջ նշվել է, որ դա Թուրքիայի ներքին գործն է։