Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Կողմերը քննարկել են ռազմավարական կայունությանն ու սպառազինությունների վերահսկողությանն առնչվող հարցեր. անդրադարձ է եղել նաև Իրանի միջուկային ծրագրին:
Նախագահները նաև նշել են, որ նպատակ ունեն զարգացնել ռուս-ամերիկյան առևտրատնտեսական գործակցությունը, դրական է գնահատվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում երկկողմ համագործակցությունը: