Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Թրամփի ու Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են կորոնավիրուսի հետ կապված վիճակը, գրում է РИА Новости-ն:
Պուտինն իր ամերիկացի գործընկերոջը հայտնել է, որ Մոսկվայում կորոնավիրուսային վիճակն «այնքան էլ վատ չի», Թրամփին տեղեկացրել է, որ Ռուսաստանում վարակի դեմ կիրառվում են բավական արդյունավետ միջոցառումներ, և ներկա դրությունը Մոսկվայում ու ամբողջ Ռուսաստանում վկայում է այդ փաստը: Միաժամանակ, երկու առաջնորդները խոստովանել են, որ COVID-19-ի համաճարակը մեծ մարտահրավեր է բոլոր երկրների համար:
Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ նախագահները հեռախոսազրույցի ժամանակ չեն քննարկել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հարցը: