86 տարվա դադարից հետո այսօր Սուրբ Սոֆիայի տաճարում նամազ կանցկացվի, որին կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի պետական խորհուրդը հուլիսի 10-ին չեղյալ էր հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։