Հուլիսի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում Բերտրան Լամոնը արտաքին գործերի նախարարին է ներկայացրել առաջիկայում ԿԽՄԿ կողմից իրականացվելիք ծրագրերը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության գործունեությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։
Մասիս Մայիլյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր խաչի առաքելությանը՝ կարևորելով Արցախում մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված ԿԽՄԿ գրասենյակի գործունեությունը: