1. Վարչապետն ուղիղ եթերում հայտարարեց, որ մտել ենք կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու փուլ, բայց զենքերը վայր դնելու մասին առայժմ վաղ է մտածել:
2. Հայաստանի տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներից ադրբեջանցիներն իբր սոցհարցումներ կատարելու նպատակով փորձել են հետախուզական տեղեկություններ ստանալ զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ. ԱԱԾ նոր բացահայտումը:
3. Մոսկվայի մի շարք թաղամասեր շրջափակելով՝ ՕՄՕՆ-ն ու Ազգային գվարդիան ձերբակալել են հայերի վրա հարձակված ադրբեջանցիներին:
4. 1.4 միլիոն դոլար՝ ուղղված Արցախի հումանիտար ականազերծանը. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձևը:
5. Սուրբ Սոֆիայի տաճարը վերափոխվեց մզկիթի: Էրդողանը հուլիսի 24-ը պատահական չի ընտրել. նա բանտից դուրս է եկել 21 տարի առաջ՝ այս օրը:
6. Բնակարանամուտ Երևանում. 4-րդ կարգի վթարային շենքերի ևս 64 ընտանիք կապրի նորակառույց, հարմարավետ ու լուսավոր տներում: