Կենտրոնում հայտնաբերվում և ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Գործընթացը շարունակական է։ Հորդորում ենք տնտեսվարողներին՝ զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց և առանց արտաքին գովազդի թույլտվության գովազդային նյութեր տեղադրելուց` վարչական տուգանքներից խուսափելու և պատասխանավության չենթարկվելու համար: