Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 15 միլիոն 656 հազարը, ավելի քան 9,5 միլիոն մարդ ապաքինվել է: Մահերի թիվը գերազանցում է 636 հազարը:
Բրազիլիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է ռեկորդային 67860-ով, վարակվածների և մահվան ցուցանիշով Բրազիլիան աշխարհում 2-րդն է:
Կորոնավիրուսի դեմ մարդիկ կկարողանան պատվաստվել ոչ շուտ, քան 2021 թվականին՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: ԱՀԿ-ն այժմ աշխատանքներ է տանում մոլորակի բոլոր մարդկանց համար պատվաստանյութի հավասար հասանելիություն ապահովելու ուղղությամբ: