Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է վտարել արտասահմանցի լրագրողներին «ապակառուցողական լրատվության» համար՝ հայտնում է БелТА-ն: Նախագահը նշել է, որ այդ քայլին կարող է դիմել մինչև նախընտրական քարոզչության ավարտը: Լուկաշենկոն քննադատել է հատկապես BBC-ի, «Ազատություն» ռադիոկայանի/Ազատ Եվրոպայի աշխատանքը: Պետության ղեկավարը դժգոհ է եղել նաև Комсомольская правда в Беларуси թերթում հրապարակված նյութերից:
Նա նշել է, որ լրագրողները նույնիսկ անկարգությունների են դրդում, իսկ պաշտոնյաներն ինչ-ինչ պատճառներով դադարել են իրենց զգալ Բելառուսի տերը:
Նախագահը կոչ է արել քաղաքացիական ծառայողներին, ներառյալ իր իսկ վարչակազմի աշխատակիցներին, մեծ ուշադրություն դարձնել ԶԼՄ-ների հաղորդագրությունների վրա: Քննադատության թիրախում են հայտնվել մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը և խորհրդարանի վերին պալատի նախագահ Նատալյա Կոչանովան: