Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին Թուրքիայում մեծ թափ են ստանում հակահայկական տրամադրությունները՝ գրում է Region Monitor-ը:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ հինգ թուրք լեռնագնաց Արարատ լեռան գագաթին անգլերեն գրված պաստառներ են տեղադրել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «Կանգնեցրեք հայկական գրավումը»:
Պարզվեց, որ ակցիան կազմակերպվել է թուրք-ադրբեջանական ասոցիացիայի (TURKAZDER) Իգդիր մասնաճյուղի աջակցությամբ, որը հայտնի է իր հակահայկական տրամադրություններով: