Թուրքիան նախազգուշացրել է Եգիպտոսին Լիբիայի քաղաքացիական հակամարտությանը միջամտելու համար: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ Թուրքիան իրավունք ունի գտնվել Տրիպոլիում, քանի որ աջակցում է միջազգայնորեն ճանաչված Լիբիայի կառավարությանը, իսկ Կահիրեի միջամտությունը վտանգավոր ռազմական արկածախնդրություն կլինի Եգիպտոսի համար:
Լիբիայի ցեղերը պատրաստ են տրամադրել մոտ 1 միլիոն մարդ, որոնք պատրաստակամություն են հայտնել պայքարել Լիբիայում թուրքական ուժերի դեմ: Այս մասին հաղորդել է Լիբիայի շեյխերի և ցեղերի Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Սալեհ ալ-Ֆանդին՝ գրում է ՏԱՍՍ-ը: Լիբիայի Ներկայացուցիչների պալատը հայտարարել է, որ «Թուրքիայի կողմից ուղղակի ներխուժման, ինչպես նաև Լիբիայի ինքնիշխանությունը խախտելու դեպքում» եգիպտական զինված ուժերը իրավունք ունեն միջամտել, «եթե տեսնեն մոտալուտ սպառնալիք երկու երկրների ազգային անվտանգությանը»: