Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Մեդվեդևը հայտնել է, որ ՌԴ նախագահի ղեկավարությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի մշտական անդամների օպերատիվ խորհրդակցությունը:
«Քննարկվել է Ռուսաստանի Դաշնության հարաբերություններն ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ այդ հանրապետությունների սահմանին շարունակվող լարվածության լույսի ներքո: Երևանն ու Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից»,- ասել է նա։