Սիսակյան փողոցում բնակարանամուտ արեցինք. Շենգավիթի երկու 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները՝ 64 ընտանիք, կտեղափոխվեն համայնքի միջոցներով կառուցված նոր շենք։ Սա ոչ միայն նրանց կյանքի որակի բարելավման հարց է լուծում, այլև առաջին հերթին՝ անվտանգության։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ծրագիրը շարունակական է. առաջիկայում մտադիր ենք սկսել Մարգարյան փողոցում նմանատիպ նոր շենքի կառուցման ծրագիրը։
Շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է քաղաքապետը։