Միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Արցախի ականազերծման ծրագրի հաստատմանն ու նշել, որ այն բացառիկ հաղթանակ է:
«Եվս մեկ հաղթանակ «բանաձևային պատերազմում: Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց:
Հայկական կազմակերպություններին հաջողվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հաստատել Արցախի ականազերծման ծրագիրը: Այս ծրագրի դեմ աննախադեպ ակտիվ աշխատել է Ադրբեջանը` բոլոր ուղղություններով: Սենատում հաստատվելուց հետո այն կգնա նախագահի ստորագրմանը: Այս պահին ծրագիրը պահպանելու շանսերը մեծ են:
Սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար, քանի որ ԱՄՆ անվտանգության խորհուրդը լրջորեն աշխատում էր ադրբեջանցիների հետ ծրագիրը դադարեցնելու համար:
Սենատում էլ դեռ աշխատանք կա անելու, որը, վստահ եմ, հայկական երկու կազմակերպությունները հաջողությամբ կանեն»,- ասված է միջազգայնագետի գրառման մեջ: