Ռուսական Ռոստով քաղաքի համանուն թիմը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական հրավիրված Խորեն Բայրամայնը, հանդես կգա Եվրոպա լիգայի խաղարկությունում:
«Ռոստովը»` Ռուսաստանի ֆուտբոլի արդեն իսկ ավարտված առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը, ըստ որի հաջորդ մրցաշրջանում իրավունք ունի մասնակցելու Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլին:
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել էր, որ Խորեն Բայրամյանը հանդես կգա ազգային թիմի կազմում: Բայրամյանը հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի մրցաշարին: